|
ՄԽԿ քաղաքական քննարկումների շարք / |
|
հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների |
|
WWW.IPS.AM - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com |
|
für eine lebendige Demokratie und Parlamentarismus |
|
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ |
|
Internationales Parlamentsstipendium |
|
Հայաստանի շրջանավարտների միություն |
|
IPS Alumniverein Armenien |
|
Ավտորիտար գիտակցություն` քաղաքացիական կարգի խոչընդոտ - Հյուրը` Մանվել Սարգսյան (08.12.2009) |
|
Քննարկման ամփոփում
Վահրամ Սողոմոնյան
Հայաստանի վերջին քաղաքական զարգացումների ամենակարևոր հետևությունը կարելի է համարել այն, որ Արցախյան հարցի շուտափույթ կարգավորման հեռանկարներ չկան, իսկ հայ-թուրքական մերձեցումն էլ, նույնիսկ առաջընթացի դեպքում, բավականին երկարաժամկետ գործընթաց է լինելու: Այս պայմաններում ակնհայտ է դառնում, որ հայ հասարակության համար ամենահրատապ խնդիր է դառնում քաղաքացիականությունը կամ սահմանադրական շարժումը; Ընդ որում, այն, լինելով վերը նշված և մյուս ռազմավարական խնդիրների լուծման անհրաժեշտ նախապայմանը, հանդիսանում է Հայաստանի տարածաշրջանային համեմատական առավելության միակ բանալին:
Յուրաքանչյուր ժողովուրդ ստիպված է եղել թողնել իր ավանդական պատկերացումների կամ էթնիկ առասպելների մի մասը` հանուն սահմանադրականության: Բնականաբար, Հայաստանը բացառություն լինել չի կարող: Թե ինչպիսին կլինի այդ գործընթացը, կապված է ՀՀ քաղաքացիների գիտակցված ընտրությունից: |
