|
ՄԽԿ քաղաքական քննարկումների շարք / |
|
հանուն կենդանի ժողովրդավարության և խորհրդարանական ավանդույթների |
|
WWW.IPS.AM - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ` ips_armalumni@yahoo.com |
|
für eine lebendige Demokratie und Parlamentarismus |
|
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ |
|
Internationales Parlamentsstipendium |
|
Հայաստանի շրջանավարտների միություն |
|
IPS Alumniverein Armenien |
|
Սեքսը և սեքսուալ հեղափոխությունը Հայաստանի հասարակական գիտակցության մեջ. Սեքս և ժողովրդավարություն (22.01.2010) |
|
Քննարկման ամփոփում
Արթուր Ավթանդիլյան
Հանդիպումն ինձ վրա թողեց երկակի տպավորություն: Մի կողմից՝ պարզ դարձավ, որ թեման ակնհայտորեն ակտուալ է մասնակիցների համար՝ անկախ նրանց շարժառիթներից: Սակայն մյուս կողմից՝ ժամանակի և էներգիայի չարդարացված վատնում կարելի է համարել սեքսուալ հեղափոխության դեմ այս կամ այն կերպ պայքարելու, որևէ կերպ այդ ալիքից մեկուսանալու ձգտումը, որն արտահայտվեց մասնակիցների մի մասի շրջանում: Պետք է հաշտվել այն դրույթի հետ, որ երևույթի՝ նվազագույնը տեղեկատվական բաղադրիչը գործնականում վերահսկողության, հետևաբար և վերացման ենթակա չէ, այն ընդունել որպես օբյեկտիվ իրականություն և փորձել առավելագույն օգուտներ քաղել նրանից (բառիս ոչ հեդոնիստական իմաստով J):
Լիանա Բադալյան
Որպես ամփոփում, փորձենք հասկանալ այս ամենի փոխադարձ կապը հասարակական արժեքների հետ, կրկին ցիտեմ Զ. Ֆրոյդին << Մարդու կենսական մղումների ճնշումը բերում է բռնության և ավտորիտար երևույթների>>:
Սեքսուալ ազատության դրսևորումը, սեքսուալ հեղափոխության կոնտեքստում, կնոջ ազատության և իրավահավասարության գիտակցման բողոքի նշան է, ինչպես յուրաքանչյուր այլ բողոք, որ ձգտում է իրավունքի հաստատման և ազատության, որն էլ իհարկե իր հերթին կարևոր նախադրյալ է ժողովրդավարության համար: |